Նորություններ

Ինչպես դիմավորեցին սեպտեմբերի 1-ը Վարդենիսի ավագ դպրոցում

Կրթական 2017-09-05

Վարդենիսի Հ.Համբարձումյանի անվան ավագ դպրոցում ամեն ինչ տոնական էր, տոնական էին նաև ժպիտներն ու օրվա սպասելիքները: Բոլորին համակել էր անասելի մի հուզմունք.ավագ դպրոցը նորից իր դռներն էր բացել իր սաների առջև, լցվել ուրախությամբ, հրճվանքով, երգով ու պարով: Կրկին եկավ սեպտեմբերը` իր հետ բերելով գիտելիքի տոնը: Սեպտեմբերյան արևոտ այս առավոտը բարին էր մաղթում բոլորին և ասում. <<Ողջու՛յն, սիրելի' դպրոց>>: Վարդենիսի միակ շրջանավարտները` 12-րդ դասարանցիները, իրենց ասմունքներով ու ուղերձներով, հուզմունքով շնորհավորեցին բոլորին և ուրախությամբ դիմավորեցին մեծ սպասելիքներով ավագ դպրոց եկած 10-րդ դասարանցիներին` վստահեցնելով, որ այս կրթօջախ մտնող յուրաքանչյուր սերնդի սրտում նորովի կբոցավառվի գիտության ջահը: Իր սաներին, ուսուցիչներին ու կոլեկտիվին ողջույնի ու շնորհավորանքների խոսք ուղղեց դպրոցի տնօրեն պարոն Ո.Ոսկանյանը` համոզված լինելով, որ ավագ դպրոցի սաները դառնալու են մեր լուսավոր ապագայի հիմնասյուները, և այսօր դպրոցը շրջապատող աշակերտները մեր երկրի վաղվա տերերն են ու հպարտ քաղաքացիներ: Միջոցառման ընթացքում մի շարք աշակերտներ պարգևատրվեցին գովասանագրերով ու պատվոգրերով: Հնչեց դպրոցական զանգը և բոլորին հրավիրեց գիտելիքի, մտքի ճախրանքի հերթական մարաթոնի. այս զվարթագին տրամադրությամբ ազդարարվեց առաջին դասը:

Գեղարքունիք, ք. Վարդենիսի ա/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: