Նորություններ

Մեկնարկում են FLEX դպրոցականների ծրագրի քննությունները

Ուշագրավ 2017-09-05

FLEX-ը մշակութային փոխանակման ծրագիր է, որը հնարավորություն է ընձեռում մրցույթը հաղթող դպրոցականներին մեկ տարի սովորելու ԱՄՆ-ի ավագ դպրոցներում: FLEX կրթաթոշակային ծրագիրն ամբողջովին ֆինանսավորվում է ԱՄՆ-ի կառավարության կողմից: Ծրագիրն իրականացվում է Ամերիկյան խորհուրդներ կազմակերպության կողմից:

2018-2019 ուսումնական տարվա համար FLEX ծրագրին կարող են դիմել ՀՀ  բոլոր այն քաղաքացիները, ովքեր`

· սովորում են 9-12-րդ դասարաններում կամ քոլեջի 1-3-րդ կուրսում (որոնք համապատասխանում են ավագ        դպրոցի 10-12 դասարաններին).

· հաշմանդամություն ունեցող երեխաները պետք է սովորեն 8-12 դասարաններում.

· ծնվել են 2000թ. փետրվարի 15-ից մինչև 2003թ. հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում.

· ունեն լավ կամ գերազանց առաջադիմություն և տիրապետում են անգլերենին.

· վերջին 5 տարվա ընթացքում չեն եղել ԱՄՆ-ում 3 ամսից ավելի.

· համապատասխանում են ԱՄՆ մուտքի արտոնագիր ստանալու պահանջներին:

 

12-րդ դասարաններում և 3-րդ կուրսում սովորող աշակերտները, ովքեր ենթակա են պարտադիր զինվորական ծառայության (անկախ տարիքից), ծրագրին դիմել չեն կարող: 

 

Յուրաքանչյուր դիմորդ, ով համապատասխանում է վերոնշյալ պահանջներին, կարող է մասնակցել մրցույթին: Ծրագրին կարող են դիմել անսահմանափակ թվով աշակերտներ: Քննություններին մասնակցելու համար նախապես գրանցվելու անհրաժեշտություն չկա։ 

 

Ամերիկյան խորհուրդների ներկայացուցիչները քննություններն իրականացնելու նպատակով այցելում են Հայաստանի մարզեր: Դիմորդները պետք է ներկայանան նախապես նշված քննական կենտրոն նշված օրը և ժամին՝ իրենց հետ վերցնելով`

· ծննդյան վկայական կամ անձնագիր (բնօրինակ),

· 3×4 չափսի մեկ լուսանկար,

· գրիչ:

 

Մրցույթի անցկացման փուլերը

Մրցույթը բաղկացած է երեք փուլից:

 

Փուլ 1 – Թեստ

Բոլոր դիմորդները, ովքեր համապատասխանում են տարիքային ու դասարանային պահանջներին, հանձնում են 15 րոպե տևողությամբ 16 հարցից բաղկացած բազմակի պատասխաններով անգլերեն գրավոր թեստ: 1-ին փուլի պատասխանները փակցվում են ցուցակով կամ հրապարակվում համացանցում քննության կամ հաջորդ օրը, և 1-ին փուլի հաղթողներն անցնում են 2-րդ փուլ:

 

Փուլ 2 – Շարադրություն

Նրանք, ովքեր ընտրվում են մասնակցելու 2-րդ փուլին, գրում են 3 շարադրություն անգլերեն լեզվով՝ ըստ տրված թեմաների:  Այն մասնակիցները, ովքեր անցնում են 3-րդ փուլ, տեղեկացվում են դրա մասին հեռախոսազանգով շարադրությունները գրելուց 3-4 շաբաթ անց: 2-րդ փուլում հաղթող մասնակիցները հրավիրվում են մասնակցելու 3-րդ փուլին:

 

Փուլ 3 – Հայցադիմում, հարցազրույց, անգլերեն լեզվի քննություն, շարադրություն

Նրանք, ովքեր կընտրվեն մասնակցելու 3-րդ փուլին, կգրեն ստանդարտացված բազմակի պատասխաններով անգլերեն գրավոր թեստ, և երկու շարադրություն՝ պատասխանելով տրված հարցերին, կմասնակցեն խմբային խաղի և անհատական հարցազրույցի:  Մրցույթի մասնակիցները նաև պետք է լրացնեն և Ամերիկյան խորհուրդների երևանյանյան գրասենյակ ներկայացնեն հայցադիմումներ, որի համար տրվում է երկու շաբաթ ժամանակ: Ամերիկյան խորհրդների ներկայացուցիչները 3-րդ փուլից 5-6 ամիս անց կզանգահարեն բոլոր հաղթողներին՝ իրենց կարգավիճակի մասին տեղեկացնելու: Այս մասնակիցները, ովքեր չեն հաղթել ծրագրում, կստանան էլ. նամակ:

 

2017թ․ քննությունների օրերի մասին տեղեկատվությունը տեղադրված է http://americancouncils.am/am/future-leaders-exchange-flex-application-information/ կայքում:

 

Մանրամասների համար կարող եք դիմել Ամերիկյան խորհուրդների գրասենյակ (Ամիրյան փողոց 4/7)

Հեռ.`  (374 10) 54 40 15, 54 40 12, 56 00 45

[email protected]

www.americancouncils.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: