Նորություններ

Մեկ միլիոն դոլար՝ շախմատային գլուխկոտրուկի լուծման համար

Սպորտ 2017-09-05

Շախմատային հին գլուխկոտրուկի լուծման համար Մեծ Բրիտանիայի Սենթ Էնդրյուի համալսարանի հետազոտողներների խումբը մեկ միլիոն դոլար է առաջարկել: «8 թագուհիների խնդիրը» կոչված այս գլուխկոտրուկը հայտնի է 1850 թվականից: Այն պահանջում է 64 վանդակով շախմատային ստանդարտ տախտակի վրա տեղաբաշխել 8 թագուհիներն այնպես, որ նրանցից ոչ մեկը մյուսին չգրոհի։ Այդ խնդիրը կարող է լուծել մարդը, իսկ դաշտի մեծացման և խաղաքարերի ավելացման դեպքում՝ նաև համակարգիչը։ Սակայն ծրագիրը խափանվում է, երբ խաղադաշտը մեծանում է մինչև 1000 վանդակը 1000-ի։ Այդ իսկ պատճառով գիտնականներն առաջարկել են բոլոր ցանկացողներին խնդիրը լուծելու համար փորձել գտնել ալգորիթմը կամ ապացուցել, որ այն գոյություն չունի։ Ըստ հետազոտողների՝ այն մարդը, ով կկարողանա նման ծրագիր գրել, կկարողանա ադապտացնել այն նաև այլ կարևոր խնդիրների լուծման համար։ Աղբյուրը՝ Mamul.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: