Նորություններ

Աշխարհի հնագույն եռանկյունաչափական աղյուսակը

Ուշագրավ 2017-09-04

Նոր Հարավային Ուելսի համալսարանի գիտնականները վերծանել են բաբելոնյան կավե սալիկը, որը 3700 տարեկան է: Այն համարվում է աշխարհում հնագույն եռանկյունաչափական աղյուսակը: Նախկինում կարծում էին, թե առաջին եռանկյունաչափական աղյուսակը կազմել է հույն աստղագետ Հիպարխուսը Ք. ա. մոտ 120-ական թվականներին. այժմ նրան համարում են եռանկյունաչափության հայրը: Այս բացահայտումը վկայում է, այդ ասպարեզում առաջին գիտելիքները ձեռք են բերել և դրանք կիրառել շինարարության ոլորտում ոչ թե հույները, այլ բաբելոնացիները: Մասնագետները եզրակացնում են, որ կավե սալիկն ստեղծել են Ք. ա. 1822-1726 թթ ընթացքում, երբ Բաբելոնում գահակալել է Համմուրաբի արքան: Սաիկը, որն ունի 12,7 սմ երկարություն և 8,8 սմ լայնություն, հայտնի է Plimpton 322 անվամբ՝ ի պատիվ իր սեփականատիրոջ, ամերիկացի բարերար Ջորջ Արթուր Փլիմփթոնի, որն այն գնել է 1922-ին հնագետ Էդգար Բենքսից: Վերջինս այն գտել է Իրաքում: Աղյուսակը հայտնաբերվել է 1900-ականների սկզբին, իսկ առաջին անգամ այն փորձել են վերծանել 1945 թվականին: Աղբյուրը՝ Mamul.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: