Նորություններ

Բելգրադում մեկնարկել է Եվրոպայի կանանց 14-րդ անհատական առաջնությունը

Սպորտ 2013-07-24

Երեկ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկած շախմատի Եվրոպայի կանանց 14-րդ անհատական առաջնությունում Հայասատանի երեք ներկայացուցիչներ՝ Լիլիթ Գալոյանը, Լիլիթ Մկրտչյանը և Մարիա Կուրսովան առաջնությունը սկսեցին հաղթանակով:
Առաջնության այսօր կայանալիք երկրորդ տուրում մեր մարզուհիների զույգերն են՝ Նատալյա Ժուկովա (Ուկրաինա)-Լիլիթ Գալոյան, Ելենա Սեդինա (Իտալիա)-Լիլիթ Մկրտչյան, Կատարինա Նեստերովիչ (Սերբիա)-Մարիա Կուրսովա: Մեր չորրորդ շախմատիստուհին՝ Աննա Հայրապետյանը, հանդիպելու է սերբուհի Թամարա Կեզելի հետ, իսկ Ռուսաստանը ներկայացնող Ալինա Բալայանը, որը պարտվել էր ուկրաինուհի Կատերինա Լահնոյին, իր հայրենակից Իրինա Ուտյացկայայի հետ:
 
Աղբյուրը՝ aravot.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: