Նորություններ

Գիտելիքի և դպրության օրը Մյասնիկյանի Արայի անվան միջնակարգ դպրոցում

Կրթական 2017-09-02

Սեպտեմբերի մեկը տոն է, քանի որ ազգի գոյության հենասյունն ու հաղթանակի դրոշը բոլոր ժամանակներում եղել և մնում է գիտելիքը: Մյասնիկյանի Արայի անվան միջնակարգ դպրոցը միշտ առանձնակի շուքով և խանդավառությամբ է նշել այս տոնը: Դպրոցում տիրում էր տոնական մթնոլորտ։ Կազմակերպվել էր նոր ուսումնական տարվան նվիրված միջոցառում՝ տարբեր դասարանների, աշակերտների մասնակցությամբ: Միջոցառման ընթացքում իր գեղեցիկ խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Լիլիթ Պետրոսյանը, իր ողջույնի խոսքում ասաց, որ լավագույն պարգևը աշակերտներին որակյալ կրթությունն է, որը պայմանավորված է ոչ միայն նորակառույց և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած մասնաշենքով, այլև փորձառու, բանիմաց և բարձր որակավորում ունեցող ուսուցիչների առկայությամբ: Առաջին դասարանի աշակերտները երդվեցին միշտ լավ սովորել, պահպանել հայ մշակույթն ու մայրենի լեզուն, լինել իրենց հայրենիքի արժանավոր քաղաքացի: Մեր գեղեցիկ օրը մեզ հետ կիսեցին մեր շատ սիրելի բարեկամները` ՎՏԲ բանկի Բաղրամյանի մասնաճյուղը ի դեմս` Ա. Հովհաննիսյանի և Մյասնիկյանի <<ՖԻՆՔԱ>> ՈՒՎԿ-ի աշխատակազմը, որոնք գեղեցիկ նվերներ էին պատրաստել։ Հարգելինե'րս, շնորհակալություն անակնկալի համար։ Շնորհակալություն նաև Բաղրամյանի ներքին գործերի աշխատակազմին և մեր համայնքապետին` մեր տոնը կրկնակի դարձնելու համար:

Արմավիր, գ. Մյասնիկյանի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: