Նորություններ

Եվս մեկ Գնացք 12 ժամանեց եզրափակիչ կայարան

Ուշագրավ 2017-08-31

Քայլել ժամանակին համընթաց, լինել հետաքրքիր՝ անընդհատ կատարելագործելով և արդիականացնելով ունեցած հմտությունները. ահա սա է աշակերտների հետ հաջող փոխգործակցության կարևոր օղակներից մեկը: Ուղևորաշատ Գնացք 12-ը արդիական կրթաձևերի աշխարհ ուղղորդեց նաև Երևանի Մ.Նալբանդյանի անվան թիվ 33, թիվ 197, Ս.Կապուտիկյանի անվան թիվ 145, Լ.Միրիջանյանի անվան թիվ 155, Գեղարքունիքի մարզի Ջիլի և Կոտայքի մարզի Գետարգելի դպրոցները ներկայացնող մանկավարժներին: Զուգորդելով դրական տրամադրությունը, ժպիտն ու արդիական մեթոդները՝ մանկավարժներն անդրադարձան աշակերտներին, ուսուցիչներին, իսկ այսօր էլ արդեն աշակերտ-ուսուցիչ համագործակցության ուղիներին: Չնայած եռօրյա ճանապարհորդության եզրափակիչ կայարանը լի էր հուզմունքով և ավարտի ափսոսանքով՝ մասնակից մանկավարժները հեռացան Dasaran-յան դրական տրամադրությամբ: Շարունակելի…

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: