Նորություններ

Քարանձավում հայտնաբերվել է 6 հազար տարեկան գինի

Ուշագրավ 2017-08-29

Իտալական Սիցիլիա կղզու քարանձավներից մեկում ԱՄՆ-ի Հարավային Ֆլորիդայի համալսարանի հետազոտող խումբը գինով անոթ է հայտնաբերել: Պղնձե անոթը, որը թվագրվում է մ.թ.ա. 4-րդ դարին, հայտնաբերել է Սիցիլիայի հարավարևմտյան ափին՝ Մոնտո Կրոնիո բլրի վրա գտնվող քարանձավում: Մեծ պղնձե անոթի մեջ հայտնաբերվել է գինեթթու և աղ, որոնք բնական ճանապարհով արտազատվում են գինեգործության գործընթացի ժամանակ: Գտածոն փաստում է, որ իտալացիները գինեգործությամբ զբաղվել են ավելի վաղ, քան ենթադրվում էր: Նշվում է, որ անոթը 6000 տարվա պատմություն ունի: Աղբյուրը՝ Tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: