Նորություններ

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը միաժամանակյա խաղի սեանս անցկացրեց հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ

Սպորտ 2013-07-23

Երեկ՝ հուլիսի 22-ին, Հայաստանի լավագույն գրոսմայստեր, աշխարհի թիմային չեմպիոն, շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի հաղթող Լևոն Արոնյանը միաժամանակյա խաղի սեանս անցկացրեց 25 խաղատախտակների առջև:
Միջոցառումը տեղի ունեցավ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը՝ «Հույսի կամուրջ» հկ և դանիական «Առաքելություն Արևելք» կազմակերպության նախաձեռնությամբ:
 
Խաղին մասնակցում էին նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների և օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ: Գրոսմայստերը 24 խաղատախտակների առջև հաղթանակ տարավ և միայն մեկ պարտիա ավարտեց ոչ-ոքի` «Ֆուտբոլ պլյուս» շաբաթաթերթի հիմնադիր, մարզական լրագրող Սուրեն Բաղդասարյանի հետ:
 
«Այս միջոցառումների նպատակն է, որպեսզի բոլորը միանան գաղափարին, որ բոլորն իրենց աշխատավայրերում և հասարակական վայրերում այնպիսի հնարավորություններ ստեղծեն, որպեսզի հաշմանդամություն ունեցող մարդը բոլորի հետ և բոլորի նման օգտվի իր հիմնարար տարրական իրավունքներից` աշխատանք, ընտանիք, ազատ տեղաշարժ, մրցություն և այլն: Իսկ սրանք դեռ խնդիր են Հայաստանում»,- ասաց «Հույսի կամուրջ» հկ նախագահ Սուսաննա Թադևոսյանը:
 
Աղբյուրը՝ aravot.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: