Նորություններ

Բեմականացում` Գավառի թիվ 1 հիմնական դպրոցում

Կրթական 2013-01-25

Գավառի Ս.Քոչարյանցի անվան N1 հիմնական դպրոցում 5-րդ բ դասարանի աշակերտների մասնակցությամբ բեմադրվել է «Գրբաց Սաթոն» հեքիաթը` ըստ հայկական ժողովրդական «Գրբաց Բաղդասարը» հեքիաթի: Բեմադրությունը պատմում էր այն մասին, թե ինչպես անճար ու անընդունակ մարդիկ, օգտվելով շրջապատի մարդկանց տգիտությունից ու կեղծավորությունից, դառնում են սիրելի ու հաջողակ, կարողանում օգտվել կյանքի բարիքներից:

Բեմադրությանը մասնակցում էին դասրանի բոլոր աշակերտները: Սցենարը գրել էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Շուշանիկ Սաֆարյանը: 

Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
Շուշանիկ  Սաֆարյան
 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: