Նորություններ

Բացահայտվել է «Տերակոտե բանակի» առեղծվածը

Ուշագրավ 2017-08-24

Չինաստանի առաջին կայսեր բանակի տերակոտե արձանիկները միաժամանակ պատրաստվել են մի քանի խոշոր արհեստանոցներում: Այսպիսի եզրահանգման է եկել բրիտանացի և չինացի գիտնականների խումբը՝ ուսումնասիրելով «Տերակոտե բանակի» տարբեր արձանիկներից վերցված կավի բաղադրությունը: Ըստ հետազոտողների՝ արձանիկների մարմնի և հանդերձանքի որոշ մասեր պատրաստվել են առանձին տարրերի տեսքով, իսկ որոշները ձուլվել են հատուկ կաղապարներով: «Տերակոտե բանակը» կազմված է 8099 ամբողջական արձանիկից և հայտնաբերվել է 1974 թվականին Ցին Շիխուանդի կայսեր (մ.թ.ա. 210–209թթ.) դամբարանի մոտ՝ Սիան քաղաքից ոչ հեռու։ Ավանդազրույցի համաձայն՝ Ցին կայսրը սարսափում էր մահից և հավերժական կյանք էր տենչում։ Գիտնականները պնդում են, որ կայսրը 8 հազար մարդուց բաղկացած բանակ է ուղարկել, որպեսզի նրանք իր համար բերեն անմահության բալասանը, սակայն մինչև նրանց վերադարձը կայսրը մահացել է: Որոշ տվյալների համաձայն՝ կայսեր գերեզմանատան կառուցումը տևել է 40 տարի, և կառուցմանը մասնակցել է 700 000 մարդ: Աղբյուրը՝ Tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: