Նորություններ

Մաքսիմ Մանուկյանը՝ ոսկե մեդալակիր

Սպորտ 2017-08-23

Փարիզում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության հունահռոմեական 80 կգ քաշային կարգում հաղթող է դարձել Մաքսիմ Մանուկյանը՝ առաջին անգամ նվաճելով աշխարհի չեմպիոնի կոչումը։ Մաքսիմ Մանուկյանը փայլուն գոտեմարտեր է անցկացրել՝ հաղթելով իրանցի և գերմանացի ըմբիշներին: Կիսաեզրափակչում մեր ըմբիշը 1 րոպե 55 վայրկյանում հաղթել է Եվրոպայի գործող չեմպիոն, վրացի Զուրաբի Դատունաշվիլիին, իսկ եզրափակչում 5:0 հաշվով հաղթել է բելառուս Ռադիկ Կուլիևին: Այսպիսով՝ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երկու ոսկե մեդալ է նվաճել աշխարհի առաջնությունում։ Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանը ևս նվաճել էր ոսկե մեդալ՝ 3-րդ անգամ դառնալով աշխարհի չեմպիոն: Աղբյուրը՝ Tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: