Նորություններ

Սիրիահայ մանկավարժները կաջակցեն ԳԱԱ լեզվի ինստիտուտին՝ արդի արևմտահայերենի ուսումնասիրության հարցում

Կրթական 2013-07-23

Ս.թ. հուլիսի 19–ին Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում սիրիահայ մանկավարժների հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվեցին, որ մանկավարժները կաջակցեն լեզվի ինստիտուտին արդի արևմտահայերենի ուսումնասիրության հարցում, իսկ ինստիտուտը մանկավարժներին կցուցաբերի գիտամեթոդական և լեզվական հարցերին առնչվող տարաբնույթ օժանդակություն:
Ինստիտուտի արևմտահայերենի նորաբաց բաժինը նպատակ ունի դիտարկել արևմտահայերենի գործառության յուրահատկություններն արտերկրի հայկական տարբեր համայնքներում, վեր հանել լեզվի զարգացման միտումները, նպաստել արևմտահայերենի կանոնարկմանը, պահպանմանն ու զարգացմանը:
 
Աղբյուրը՝ aravot.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: