Նորություններ

Մարսի վրա հայտնաբերվել է մեծ քանակությամբ ջուր

Ուշագրավ 2017-08-18

Ջոն Հոփկինսի (ԱՄՆ) համալսարանի գիտնականների խումբը Մարսի մակերևույթի տակ գտնվող սառույցի տեսքով մեծ քանակությամբ ջուր է հայտնաբերել: Հետազոտողները հանգել են այս եզրակացության՝ կրկնակի վերլուծելով Mars Odysey ուղեծրային սարքի տվյալները: Հաշվի առնելով «Կարմիր մոլորակի» կլիման՝ ջրի գոյությունը քիչ հավանական է համարվել: Mars Odyssey-ը գտնվում է Մարսի մակերևույթից մոտ 4.000 կիլոմետր բարձրության վրա և չի կարող անմիջականորեն որոշել գետնի տակ ջրի քանակությունը, սակայն գրանցում է ջրի կազմի մեջ մտնող ջրածնի հետ տիեզերական ճառագայթների բախման ժամանակ առաջացող նեյտրոնները: Դա թույլ է տվել դեռևս 2002 թվականին «Կարմիր մոլորակ»-ում սառույց հայտնաբերել. այն եղել է բևեռային շրջաններում: Ենթադրվում էր, որ հասարակածում այն արագ կգոլորշիանար: Նոր վիճակագրական մեթոդների օգնությամբ հաջողվել է պարզել, որ սառույցը գտնվում է նաև մոլորակի ավելի տաք շրջաններում: Ըստ գիտնականների՝ այդ տարօրինակ արդյունքները կարելի է բացատրել նրանով, որ Մարսի առանցքը մի քանի միլիոն տարի առաջ թեքված է եղել այլ անկյան տակ, ինչի հետևանքով էլ հասարակածում մեծ քանակությամբ սառույց է կուտակվել: Աղբյուրը՝ Tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: