Նորություններ

Հայ պատանի նետաձիգները կմասնակցեն աշխարհի առաջնությանը

Սպորտ 2017-08-18

Արգենտինայում հոկտեմբերի սկզբին կայանալիք աշխարհի պատանիների և երիտասարդների առաջնությանը կմասնակցեն նետաձգության Հայաստանի պատանեկան հավաքականի անդամներ Արման Բալդիյանը և Լևոն Պողոսյանը: Այս առաջնությունը 2018 թվականի պատանեկան օլիմպիական խաղերի վարկանիշային մրցում է: Պատանի նետաձիգներն ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բորիս Վասիլյանի ղեկավարությամբ արդեն մեկ ամիս ուսումնամարզական հավաք են անցկացնում Մարտունիում գտնվող ԵԿՄ ճամբարում: «Սեպտեմբերի սկզբին երկու թիմով մեկնելու ենք Բաթում՝ մասնակցելու միջազգային մրցաշարի, այնտեղից կգնանք Թբիլիսի, որտեղ նույնպես միջազգային մրցաշար է լինելու: Այնուհետև, կվերադառնանք ու այստեղ, ամենայն հավանականությամբ, Սևանի ավազանում սեպտեմբերի 14-ին կտանք «Հայկի նետեր» ավանդական միջազգային մրցաշարի մեկնարկը, որին մասնակցելու հայտ ներկայացրել են Բաթումի և Թբիլիսիի, Ղազախստանի, Ղրղզստանի և Յակուտիայի թիմեր»,- նշել է Բորիս Վասիլյանը: Աշխարհի առաջնության նախապատրաստության վերջին փուլը տղաները կանցկացնեն Էջմիածնում: Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: