Նորություններ

Հայտնաբերվել է վիկինգների հազարամյա ամրոց

Ուշագրավ 2017-08-17

Դանիացի հնագետները հայտնաբերել են 10-րդ դարի վերջին կառուցված վիկինգների ամրոց, որի առաջադեմ ճարտարապետությունը վկայում է այն մասին, որ նորմանները պարզունակ ավազակներ և ծովահեններ չեն եղել: Դանիական Օրհուսի համալսարանի հնագետ Սորեն Սինդբեկը և նրա գործընկերները բացահայտել են մեկ այլ նման ամրոցի գոյության հետքեր Զելանդիա կղզում, որի հետքերը, ըստ հնագետի, վերջին հազարամյակի ընթացքում Սկանդինավիայի ավազակների հետնորդները համարյա ամբողջությամբ ոչնչացրել են գութանների և այլ գյուղատնտեսական գործիքների միջոցով: Հնագետը պատմել է, որ ենթադրաբար Դանիայի առաջին քրիստոնյա թագավորի՝ Հարալդ Կապույտատամի կառուցած ամրոցների «ռազմավարական» տեղակայումը վաղուց հուզել է իրեն. ամրոցների մի մասն ուղղակի բացակայել է այն «բացահայտ» վայրերում, որտեղ պետք է նման շրջանաձև ամրոցներ գտնվեին: Դանիայի տարբեր շրջաններում և Շվեդիայի հարավում hնագետները հայտնաբերել են նման հինգ ամրոց, որոնց ուսումնասիրությունները փաստում են, որ վիկինգները կարողացել են ոչ միայն պատերազմել, այլ նաև կառուցել: Այս ամրոցների կառուցման նպատակները մինչ օրս բացահայտված չեն, քանի որ կառուցման հստակ ժամկետը դեռևս հայտնի չէ: Աղբյուրը՝ Tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: