Նորություններ

Դասագրքերի բաշխման գործընթացը սկսվել է

Կրթական 2017-08-17

Սկսվել է 2017-2018 ուսումնական տարվա դասագրքերի բաշխումը Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող դպրոցներին: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը նշել է, որ նոր ուսումնական տարին բոլոր աշակերտները կսկսեն նոր գրքերով, իսկ դրանց տրամադրման ժամկետներում ուշացումներ չեն լինի: Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող դպրոցներին այս տարի կտրամադրվի ավելի քան 160 հազար կտոր գրականություն՝ այդ թվում դասագրքեր, ուսումնաօժանդակ ձեռնարկներ: Առաջինից չորրորդ դասարանցիներին դասագրքերը կտրամադրվեն անվճար: Ավելի բարձր դասարանցիների դասագրքերի գնացուցակները փակցված կլինեն բոլոր դպրոցների տեսանելի վայրերում: Աղբյուրը՝ Yerevan.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: