Նորություններ

Լևոն Արոնյանը՝ արագ շախմատի մրցաշարի միանձնյա հաղթող

Սպորտ 2017-08-17

Սենթ Լուիսի Grand Chess Tour-ի 4-րդ փուլի արագ շախմատի մրցաշարում Լևոն Արոնյանը 12 միավորով դարձել է միանձնյա հաղթող: Վերջին 3 տուրում նա առավելության է հասել Կարյակինի ու Դոմինգեսի նկատմամբ և ոչ ոքի խաղացել Նակամուրայի հետ։ 2-3-րդ տեղերը զբաղեցրել են Նակամուրան և Կարուանան՝ վաստակելով 11 միավոր։ Գարի Կասպարովը վերջին 3 տուրից 2-ում պարտվել է, իսկ մեկում խաղացել ոչ ոքի՝ ավարտելով մրցաշարը 7 միավորով և կիսելով 8-10-րդ տեղերը։ Այսօր մեկնարկելու է կայծակնային շախմատի մրցաշարը, որը տևելու է 2 օր. յուրաքանչյուր օր կանցկացվի 9 տուր։ Մրցաշարին ուղիղ միացմամբ հնարավոր կլինի հետևել ներքոնշյալ հղումով՝ 22։00-ից սկսած. http://chess.am/tournament/grand-chess-tour-sent-louis-rapid-blitz-live Աղբյուրը՝ Chess.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: