Նորություններ

Արոնյան-Կասպարով՝ ոչ ոքի

Սպորտ 2017-08-16

Oգոստոսի 14-ին Սենթ Լուիսում մեկնարկած արագ շախմատի չորրորդ խաղափուլում Լևոն Արոնյանն ու Գարի Կասպարովը ոչ ոքի արդյունքն են գրանցել: Պարտիան ավարտվել է 42-րդ քայլին: Արոնյանն այս պահին ունի 5 միավոր: Կասպարովը պարտիաներն ավարտել է ոչ ոքի: Արոնյանն առաջին տուրում հաղթել էր Դավիդ Նավարային, երկրորդ տուրում պարտվել Յան Նեպոմնյաշչիին, իսկ երրորդում հաղթել Վիշվանաթան Անանդին: 4-րդ տուրից հետո Արոնյանը Նեպոմնյաշչիի, Դոմինգեսի և Կարուանայի հետ 2,5 միավորով կիսում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը: 5-րդ տուրում Արոնյանն ուժերը կչափի Լե Քուանգ Լյեմի հետ: Աղբյուրը՝ Armsport.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: