Նորություններ

ԿԳ նախարարը պարգևատրել է պատանի բասկետբոլիստներին և թիմի մարզիչներին

Կրթական 2017-08-15

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը շնորհավորել է հուլիսի 23-31-ը Ջիբրալթարում անցկացված Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը 1-ին տեղը զբաղեցրած ՀՀ բասկետբոլի 16 տարեկան աղջիկների թիմին: Թիմի գլխավոր մարզիչ Վահագն Հարությունյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության պատվոգրով: Թիմի մարզիչներ Լիանա Բաղդասարյանը, Ալբերտ Հարությունյանը և Սարգիս Ստեփանյանը, ԿԳՆ ԽՄՕՄ մարզադպրոցի սաներ Անի Հովհաննիսյանը, Քրիստինա Օհանյանը, Շաքե Պողոսյանը և Էլեն Շահինյանը խրախուսվել են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության շնորհակալագրերով: Նախարարը կարևորել է աշակերտների և երիտասարդների շրջանում սպորտի զարգացումը` ընդգծելով, որ ժամանակակից աշխարհում սպորտը դարձել է նաև երկրի ճանաչման և հեղինակության բարձրացման կարևոր գործոններից մեկը: Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը մասնակցել է 7 թիմ՝ Ուելս, Մոնակո, Ջիբրալթար, Վրաստան, Կոսովո և Մալթա: Նշենք, որ Անդորրայում կայացած Եվրոպայի C դիվիզիոնի մինչև 16 տարեկան պատանիների բասկետբոլի առաջնությանը մեր ընտրանին գրավել է 1-ին տեղը (մարզիչ` Սարգիս Ստեփանյան): Կիսաեզրափակիչ փուլում Հայաստանի հավաքականը հաղթել է Ադրբեջանի թիմին: Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: