Նորություններ

Բիգ-Բենը «կլռի» 4 տարի

Ուշագրավ 2017-08-14

Օգոստոսի 21-ից մինչև 2021 թվականը կդադարեցվի Եղիսաբեթի աշտարակի զանգակատան աշխատանքը: Այս 96-մետրանոց աշտարակը ավելի շատ հայտնի է Բիգ-Բեն անվամբ. այն առանց դադարի աշխատել է 157 տարի: Զանգակատունը «կլռի» աշտարակում իրականացվելիք շինարարական աշխատանքների պատճառով. ավելի քան մեկուկեսդարյա պատմություն ունեցող ժամացույցը կորոզիայի է ենթարկվում ու փչանում: Զանգի ձայնը հնարավոր կլինի լսել միայն կարևոր իրադարձությունների դեպքում: Ըստ ժամացույցի պահապան Սթիվ Ջագզի՝ աշխատանքները պետք է ապահովեն մեխանիզմի աշխատունակությունը: Բիգ-Բենի վերջին լուրջ վերանորոգումն իրականացվել է 1980-ականներին: Ըստ որում՝ կվերանորոգվեն բոլոր 4 թվատախտակները, բայց դրանցից մեկը մշտապես տեսանելի կլինի հանրությանը: Աղբյուրը՝ Mamul.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: