Նորություններ

Հայ աշակերտուհիները՝ Technovation միջազգային մրցույթի մրցանակակիրներ

Կրթական 2017-08-14

Օգոստոսի 7-11-ը ԱՄՆ-ի Սիլիկոնե հովտում անցկացվող Technovation միջազգային մրցույթում ժեստերի հայերեն լեզուն սովորեցնող հավելվածով եզրափակիչ փուլ են անցել Արագածոտնի մարզի Կարբի գյուղի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտուհիները՝ արժանանալով «Ժողովրդի ընտրություն» մրցանակին։ Հինգ աղջիկներից բաղկացած «Մեկ քայլ առաջ» թիմի կազմում են Աղավնի Հակոբյանը, Սոնա Ավետիսյանը, Սվետլանա Դավթյանը, Վիոլետա Մկրտչյանն ու Վարդանուշ Նազարեթյանը: Թիմի ղեկավարն է դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Վարդանուշ Հովհաննիսյանը։ Գլխավոր մրցանակին է արժանացել Ղազախստանի թիմը։ Եզրափակիչ դուրս եկած բոլոր թիմերին շնորհվել է 5 հազար դոլար կրթաթոշակ՝ կրթությունը շարունակելու նպատակով: Այս տարի միջոցառմանը մասնակցել է շուրջ 11.000 աղջիկ ավելի քան 100 երկրից: Նշենք, որ Technovation Challenge-ը միջին և ավագ դպրոցի աղջիկների համար (10-18 տարեկան) նախատեսված 12-շաբաթյա առցանց միջնակարգ դպրոցական ծրագիր է։ Հայաստանում այն իրականացվել է Կրթության ազգային ինստիտուտում: Ուսուցման ընթացքում աղջիկները սովորել են վեր հանել որևէ սոցիալական խնդիր իրենց համայնքում և այն լուծելու համար պատրաստել են բջջային հավելված։ Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: