Նորություններ

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը՝ միանձնյա առաջատար

Սպորտ 2017-08-14

Բասկետբոլի 2019 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը 92:78 հաշվով հաղթել է Սլովակիայի ընտրանուն: Բրատիսլավայի «Հանտ Արենա» մարզահամալիրում կայացած ընտրական փուլի 4-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականը դարձել է Ա ենթախմբի միանձնյա առաջատար՝ վաստակելով 7 միավոր։ Հայաստանի հավաքականի կազմում հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Ռայան Բոաթրայթը՝ վաստակելով 22 միավոր: Ա խմբում առաջին 2 հորիզոնականները գրաված թիմերը դուրս կգան ընտրական հիմնական փուլ, որի հանդիպումները կսկսվեն նոյեմբերից։ Խմբի մյուս խաղում Շվեդիայի հավաքականը 88։72 հաշվով պարտության է մատնել Բոսնիա և Հերցեգովիանյի ընտրանուն։ Մեր ընտրանու հաջորդ հանդիպումը կկայանա օգոստոսի 16-ին Ուպսալայում. մրցակիցը կլինի Շվեդիայի հավաքականը: Աղբյուրը՝ Mamul.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: