Նորություններ

Մինսկում ավարտվեց շախմատի «Մինսկ օփեն» միջազգային մրցաշարը

Սպորտ 2013-07-22

Մինսկում կայացած «Մինսկ օփեն» շախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստներից ամենաբարձր արդյունքը ցույց տվեց գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը:

Հայաստանի չորս ներկայացուցիչներից Հովհաննես Գաբուզյանը վաստակեց 7,0 միավոր և տեղ զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի հինգերորդ հորիզոնականում: Սամվել Տեր-Սահակյանը 6,5 միավորով եզրափակեց առաջատարների տասնյակը, Արտաշես Մինասյանը 6,0 միավորով բավարարվեց 20-րդ տեղով, իսկ միջազգային վարպետ Հայկ Մարտիրոսյանը 5,0 միավորով պայքարն ավարտեց 40-րդ հորիզոնականում:

Աղբյուրը՝ aravot.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: