Նորություններ

«Ջազը՝ սահմանին» միջոցառմանը կհաջորդի մեղրի և հատապտուղների փառատոնը

Ուշագրավ 2017-08-09

Տավուշի մարզի Բերդ քաղաքի Սորան ազգային պարկում օգոստոսի 13-ին կանցկացվի մեղրի և հատապտուղների փառատոն, որը կհաջորդի «Ջազը՝ սահմանին» ավանդական դարձած միջոցառմանը: Փառատոնի ընթացքում ներկաները հնարավորություն կունենան մինչև կեսգիշեր ջազ լսելու, գիշերելու այդտեղ, իսկ առավոտյան՝ վայելելու Շամշադինի մեղրն ու այլ բարիքներ: Ըստ «Տավուշի հոգևոր վերածնունդ հիմնադրամի» տնօրեն Հայկ Չոբանյանի՝ փառատոնի անցկացումը նպաստում է Բերդի տարածաշրջանի սոցիալական, մշակութային ենթակառուցվածքների զարգացմանը, ինչպես նաև խթանում մեղրարտադրությունը: «Հիմա մեղրը ապրանքանիշ է հանդիսանում այդ տարածաշրջանի համար, ինչպես որ գինին Արենիի համար: Մեղվարտադրության գործում այսօր կան լուրջ տեղաշարժեր»,-նշել է Հայկ Չոբանյանը: Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: