Նորություններ

Լիոնել Մեսին՝ Պրիմերայի պատմության լավագույն ֆուտբոլիստ

Սպորտ 2017-08-08

Իսպանական ֆուտբոլի պատմության և վիճակագրության հետազոտական CIHEFE կենտրոնը ֆուտբոլիստների արդյունավետության վերլուծություն է կատարել Պրիմերայի 86 մրցաշրջանի ընթացքում: Հաշվի են առնվել մի քանի գործոններ, ներառյալ` մրցաշրջանի ընթացքում խաղադաշտում անցկացրած րոպեները, գոլերը, ինքնագոլերը, կարմիր քարտերը: Վերլուծություն արդյունքների համաձայն՝ Պրիմերայի պատմության լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին։ Լավագույնների թոփ տասնյակը. 1. Լիոնել Մեսի («Բարսելոնա») – 545 միավոր 2. Ռաուլ («Ռեալ») – 528 3. Սեզար Ռոդրիգես («Բարսելոնա») – 524 4. Տելմո Սառա («Աթլետիկ») – 493 5. Կինի («Սպորտինգ Խիխոն», «Բարսելոնա») – 488 6. Խուան Արսե («Սևիլիա») – 481 7. Ալֆրեդո Դի Ստեֆանո («Վալենսիա», «Ռեալ») – 481 8. Ֆրանսիսկո Հինտո, («Ռասինգ», «Ռեալ») – 467 9. Սանտիլյանա («Ռեալ») – 464 10.Գիլյերմո Գորոստիսա («Աթլետիկ», «Վալենսիա») – 454. Նշենք, որ «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 415 միավորով զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը: Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: