Նորություններ

Անվճար դասագրքեր սահմանամերձ համայնքների դպրոցականների համար

Կրթական 2017-08-04

Պետությունից սոցիալական աջակցություն ստացող համայնքների հանրակրթական դպրոցների 4-12-րդ դասարանի աշակերտներն այս տարվանից դասագրքերը կստանան ամբողջովին անվճար: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշել է ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը: «Սահմանամերձ համայնքների կրթության մասով տրվող աջակցությունն այս տարի ավելացել է»,-նշել է Ա. Արշակյանը՝ հստակեցնելով, որ խոսքը վերաբերում է այն համայնքներին, որոնք կառավարության որոշման համաձայն պետությունից սոցիալական աջակցություն են ստանում: Անվճար դասագրքեր կտրամադրվեն Արարատի մարզի Երասխի,Պարույր Սևակի, Տիգրանաշենի միջնակարգ դպրոցներին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակի և Վահանի միջնակարգ դպրոցներին, Վայոց Ձորի մարզի Խաչիկի, Խնձորուտի, Նոր Ազնաբերդի, Բարձրունիի միջնակարգ և Սերսի հիմնական դպրոցներին, Տավուշի մարզի Նոյեմբերյանի պետական քոլեջին, Նոյեմբերյանի ավագ դպրոցին, Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական դպրոցին, Բաղանիսի, Բարեկամավանի, Բերդավանի, Դովեղի, Կոթիի, Ոսկեպարի, Ոսկեվանի, Այգեհովիտի, Կայանի, Այգեձորի, Այգեպարի միջնակարգ, Արծվաբերդի միջնակարգ և հիմնական, Բերքաբերի, Ներքին Ծաղկավանի, Կողբի թիվ 1 և 2, Մովսեսի, Ներքին Կարմիր աղբյուրի, Չինարիի, Չորաթանի, Պառավաքարի, Սարիգյուղի, Սևքարի, Վազաշենի, Վերին Կարմիր աղբյուրի, Ազատամուտի միջնակարգ, Կիրանցի հիմնական, Բերդի թիվ 1, 3 և 4 հիմնական և ավագ դպրոցներին, Բերդի վարժարանին, Բերդի պետական քոլեջին: Ըստ որում՝ հանրակրթական դպրոցների 1-4-րդ դասարանների աշակերտները գրքերը ստանում են անվճար: Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: