Նորություններ

Եվս մեկ Գնացք 12 ժամանեց եզրափակիչ կայարան

Ուշագրավ 2017-08-03

Համագործակցե՛նք խառնաշփոթում… Այսօր Dasaran կրթական կենտրոնում կայացավ «Գնացք 12» աշխատանքային սեմինարի եզրափակիչ հանդիպումը: Սեմինարին այս անգամ մասնակցեցին Կոտայքի մարզի Ակունքի, Չարենցավանի Ս.Ավանյանի անվան թիվ 4 և Ե.Չարենցի անվան թիվ 5, Շիրակի մարզի Կառնուտի, Լոռու մարզի Սպիտակի թիվ 2, Երևանի «Օլիմպոս» կրթահամալիր-ավագ դպրոցի, ինչպես նաև Երևանի Գ.Ստեփանյանի անվան թիվ 135, Հ. Շիրազի անվան թիվ 169, 175, 186, 159 դպրոցները ներկայացնող մանկավարժները, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Արմինե Գաբրիելյանը, ով ծանոթացավ սեմինարի ընթացքին՝ որպես դիտորդ: Եզրափակիչ կայարանում մանկավարժներն անդրադարձան ուսուցման ընթացքում ծագած կոնֆլիկտային իրավիճակներին և դրանցից բխող սթրեսները հաղթահարելու համար անհրաժեշտ մեթոդներին՝ գտնելով խառնաշփոթում համագործակցելու զանազան բանալիներ: Հանդիպման ավարտին ուսուցիչները շնորհակալություն հայտնեցին արդեն իսկ հարազատ դարձած Dasaran-ին՝ ընդգծելով, որ եռօրյա սեմինարի շրջանակում ձեռք բերեցին ոչ միայն կիրառելի հմտություններ, այլև հրաշալի ընկերներ: Շարունակելի...

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: