Նորություններ

ԿԱՄԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. Հաջողության բանաձև

Ուշագրավ 2017-08-01

Առաջին անգամ «կամավորություն անել» արտահայտությունը արձանագրվել է 1755 թվականին։ Այն ծագել է կամավոր գոյականից՝ անհատ, ով ինքն իրեն առաջարկում է զինվորական ծառայության անցնելու։ Կամավորությունը անշահախնդիր գործունեություն է, երբ անհատը կամ խումբը գործունեություն է ծավալում առանց ֆինանսական շահի։ Կամավորությունը հայտնի է որպես մասնագիտական և այլ հմտությունների զարգացման միջոց. այն նպաստում է բարության սերմանմանը և մարդկային կյանքի որակի բարելավմանը։ Կամավորությունը նաև աշխատանք գտնելու համար կապեր հաստատելու միջոց է։ Շատերն իրենց մասնագիտության բնագավառում փորձառություն են ձեռք բերում հատկապես կամավորական աշխատանքի շնորհիվ: Որոշ կամավորներ ծառայում են, երբ նրանց օգնության կարիքը կա, օրինակ՝ բնական աղետների ժամանակ։ «Հաջողության բանաձև»-ի այս թողարկումը կբացահայտի կամավորների հաջողության բանաձևը:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: