Նորություններ

Գեորգի Շախնազարովը և Աննա Ասլանյանը՝ Եվրոպայի առաջնության լավագույն խաղացողներ

Սպորտ 2017-08-01

Անդորրայում կայացած բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնության եզրափակչում Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը 88։70 հաշվով հաղթել է Ջիբրալթարի հավաքականին: Հայաստանի պատանեկան հավաքականի առաջատար Գեորգի Շախնազարովը ճանաչվել է մինչև 16 տարեկանների Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության լավագույն խաղացող. Շախնազարովը միջինը մեկ խաղում վաստակել է 28,7 միավոր: Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունում կանանց Հայաստանի պատանեկան հավաքականի առաջատար խաղացող Աննա Ասլանյանը ևս ճանաչվել է լավագույնը՝ դառնալով տրիպլ-դաբլի հեղինակ: Աղբյուրը՝ Mamul.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: