Նորություններ

Բասկետբոլի Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականները՝ կիսաեզրափակչում

Սպորտ 2017-07-28

Բասկետբոլի Հայաստանի աղջիկների և տղաների մինչև 16 տարեկանների հավաքականները Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությում շարունակում են հաղթանակներ տոնել: Աղջիկների մինչև 16 տարեկանների հավաքականը առաջնության 3-րդ տուրում 65:44 հաշվով հաղթել է Ջիբրալթարի ընտրանուն: Մեր բասկետբոլիստուհիները առաջին քառորդում հաղթել են 21:1 հաշվով: Աղջիկների Հայաստանի ընտրանին 6 միավորով գրավել է B խմբի 1-ին հորիզոնականը: Կիսաեզրափակիչում աղջիկների մեր ընտրանին ուժերը կչափի Վրաստանի հավաքականի հետ: Հայաստանի տղաների մինչև 16 տարեկանների հավաքականը Ա ենթախմբում գրավել է առաջին հորիզոնականը՝ դուրս գալով կիսաեզրափակիչ: Մեր բասկետբոլիստները հաղթանակ են տոնել կայացած բոլոր 4 հանդիպումներում: Եզրափակիչ դուրս գալու համար տղաների Հայաստանի հավաքականը հուլիսի 29-ին ուժերը կչափի Ադրբեջանի հավաքականի հետ, որը Բ ենթախմբում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը: Աղբյուրը՝ Armsport.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: