Նորություններ

Հայ պատանի բռնցքամարտիկները՝ Եվրոպայի առաջնության մեդալակիրներ

Սպորտ 2017-07-27

Հուլիսի 17-26-ը Ռումինիայի Վալչա քաղաքում կայացած կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացրել է 14 մարզիկ։ Մեր բռնցքամարտիկները նվաճել են 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ։ 52 կգ քաշային կարգում կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել է Գոռ Մխիթարյանը։ Բրոնզե մեդալների են արժանացել 40 կգ քաշային Գագիկ Ղազարյանը, 59 կգ քաշային Կամո Բեգյանը և 90 կգ քաշային Հովհաննես Փափազյանը։ Պատանիների ավագ մարզիչն է Աշոտ Ավետիսյանը: Աղբյուրը՝ Armsport.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: