Նորություններ

«Աղետների ժամանակ վիրակապումը ձեռքի տակ եղած միջոցներով». հատուկ դաս Dasaran-ում

Կրթական 2017-07-27

Dasaran-ը շարունակում է իրականացնել աշակերտների շրջանում արտակարգ իրավիճակների մասին իրազեկվածության բարձրացմանն ուղղված ծրագիրը: Ծրագրի շրջանակում այսօր Dasaran կրթական կենտրոնում անցկացվեց «Աղետների ժամանակ վիրակապումը ձեռքի տակ եղած միջոցներով» թեմայով հատուկ դասընթացը, որը վարում էր «Սպարտա» գոյատևման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, «Անվտանգության, ապահովության և գոյատևման» դասընթացի վարող, «Աղետների ռիսկերի նվազեցման» փորձագետ Սպարտակ Հովհաննիսյանը: Այս անգամ դասընթացին մասնակցում էին Արմավիրի մարզի Դաշտ գյուղի միջնակարգ դպրոցի 6-8-րդ դասարանցիները: Աշակերտներին մանրամասն ներկայացվեց, թե ինչպիսին կարող են լինել վիրակապերը, և թե ինչպես պետք է ձեռքի տակ եղած միջոցներով ճիշտ վիրակապել ստեղծված այս կամ այն արտակարգ իրավիճակում: Աղետների ժամանակ ձեռքի տակ եղած միջոցներով վիրակապման մասին հստակ գիտելիքների ձեռքբերումը կարող է կենսական նշանակություն ունենալ աշակերտների համար ինչպես աղետների ժամանակ, այնպես էլ բազմաթիվ այլ արտակարգ իրավիճակներում, որոնք կարող են ստեղծվել աշակերտական արշավների և էքսկուրսիաների ընթացքում: Ծրագիրն իրականցվում է Համաշխարհային բանկի, Dasaran-ի, Հայաստանի Հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարության և ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի միջև համագործակցության շրջանակում:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: