Նորություններ

Փորձարկվել է ամենաարագընթաց օդային գնացքը

Ուշագրավ 2017-07-26

Չինաստանի Ցինդաո քաղաքում փորձարկվել է «երկնային գնացք» անվանումն ստացած ամենաարագընթաց օդային գնացքը: Այն մշտական մագնիսներով միառելս գնացք է, որն ունի մեծ հզորություն, փոքր չափեր, աղմուկի ցածր ցուցանիշ ու թեթև քաշ: Գնացքը տեղաշարժվում է 70 կմ/ժ առավելագուն արագությամբ 5-10 մ բարձրության վրա. կարող է բաղկացած լինել 3-5 վագոններից՝ նախատեսված 510 ուղևորի համար: Նշենք, որ «երկնային գնացք»-ը մշակվել է դեռևս նախորդ դարասկզբին: Ակնկալվում է, որ առաջիկայում այս արտադրանքը մեծ պահանջարկ կունենա հատկապես լեռնային տեղանքներում ու ոչ մեծ քաղաքներում: Աղբյուրը՝ Mamul.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: