Նորություններ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հանդիպել է «Հայաստանը և շրջակա միջավայրը» խորագրով մրցույթի հաղթողների հետ

Ուշագրավ 2013-07-19

ԱՄՆ դեսպանատան կողմից կազմակերպված «Հայաստանը և շրջակա միջավայրը» խորագրով մրցույթում լավագույնը ճանաչված լուսանկարիչների և նկարիչների հետ հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը: Դեսպանը շնորհավորել է հաղթող ստեղծագործությունների հեղինակներին:
Ընտրված 25-ից ավել ստեղծագործություններից պատրաստվել են մեծ վահանակներ, որոնք ներկայումս զարդարում են դեսպանատան պարսպապատը Ծովակալ Իսակովի պողոտայի և դեսպանատան կայանատեղի երկայնքով: Այնտեղ Հայաստանի բնապատկերների հետ կողք կողքի ներկայացված են նաև ամերիկյան բնապատկերներ: 
 
Լուսանկարների ընտրության համար մրցույթն անցկացվեց դեսպանության ֆեյսբուքյան էջի միջոցով: Ներկայացվել էին ավելի քան 300 լուսանկարներ: Լուսանկարներից բացի վահանակներին ներկայացված են հայտնի ամերիկյան բնապահպանների մտքեր և թևավոր խոսքեր: Իսկ նկարիչների ստեղծագործությունները ընտրվել են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից:
 
Աղբյուրը՝ aravot.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: