Նորություններ

6 մեդալ՝ Դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաներից

Կրթական 2017-07-24

«Մաթեմատիկա» և «Ֆիզիկա» առարկաների միջազգային առարկայական օլիմպիադաներում հայ դպրոցականներն արժանացել են 6 մեդալի և 2 գովասանագրի։ Մաթեմատիկայի օլիմպիադայում, որն անցկացվել է հուլիսի 12-23-ը Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում, հայ դպրոցականներն արժանացել են 2-ական արծաթե (Միքայել Մկրտչյան, 12-րդ դասարան և Գագիկ Մաղաքյան, 10-րդ դասարան) ու բրոնզե (Սերգեյ Ներսիսյան, 12-րդ դասարան և Վահան Մարտիրոսյան, 11-րդ դասարան) մեդալի և 1 գովասանագրի (Կարագուլյան Վահե, 11-րդ դասարան)։ Բոլոր աշակերտները սովորում են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցում։ Թիմը ղեկավարել են Սմբատ Գոգյանը (ՀՀ ԳԱԱ) և Տիգրան Մարգարյանը (Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց): Ֆիզիկայի օլիմպիադան անցկացվել է հուլիսի 16-24-ը Ինդոնեզիայի Յոգոկարտա քաղաքում: Այս օլիմպիադայում հայ աշակերտները վաստակել են 1-ական արծաթե (Դավիթ Գևորգյան, Ա.Շահինյանի անվան Ֆիզմաթ հատուկ դպրոց, 11-րդ դասարան) ու բրոնզե (Խաչատուր Նազարյան, Ա.Շահինյանի անվան Ֆիզմաթ հատուկ դպրոց, 12-րդ դասարան) մեդալ և 1 գովասանագիր (Միքայել Եղիազարյան, «Քվանտ» վարժարան, 11-րդ դասարան): Թիմը ղեկավարել են Գագիկ Գրիգորյանը և Բիլոր Կուրղինյանը, ովքեր դասավանդում են «ԱՅԲ» և Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցներում։ Հաջորդ օլիմպիադան կանցկացվի «Կենսաբանություն» առարկայից հուլիսի 23-30-ը Մեծ Բրիտանիայի Կովենտրի քաղաքում: Հիշեցնենք, որ հուլիսի 6-15-ը Թաիլանդի Նախոմ-Պատոմ քաղաքում կայացած «Քիմիա» առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը արժանացել էր երկու բրոնզե մեդալի և մեկ գովասանագրի: Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: