Նորություններ

«Գնացք 12»-ը՝ եզրափակիչ կայարանում

Ուշագրավ 2017-07-19

Երբեմն ժամանակն այնպես է առաջ շարժվում, որ անհրաժեշտություն է առաջանում մի արագընթաց գնացքի արդիական կրթաձևերի աշխարհ հասնելու համար: Ահա հենց այս աշխարհ ընթացող Գնացք 12-ը եռօրյա ճանապարհորդության ընթացքում Կոտայքի մարզի Սարալանջի, Կամարիսի, Չարենցավանի, Բալահովիտի Ի.Վիրաբյանի անվան, Գեղարքունիքի մարզի Գավառի թիվ 8, ինչպես նաև Երևանի 2-րդ ավագ, Հ.Գալստյանի անվան թիվ 83, Ֆ.Նանսենի անվան թիվ 150 և Ղ.Ալիշանի անվան թիվ 95 դպրոցները ներկայացնող ուսուցիչներին ուղղորդեց դպրոցական կայարաններով՝ կանգ առնելով նախ «Ես քո՛ աշակերտն եմ», ապա՝ «Իմ ներսում ապրող ուսուցիչը», իսկ այսօր արդեն եզրափակիչ՝ «Պարզվեց մենք նույն գնացքում ենք» կայարաններում: Եզրափակիչ հանդիպումը լի էր անակնկալներով, դրական տրամադրությամբ և կրկին հանդիպելու անկեղծ սպասումով: Այստեղ մանկավարժները ոչ միայն հարստացրեցին իրենց աշխատանքային գործիքների սնդուկը արդյունավետ դասավարման հմտություններով, այլև անդրադարձան ուսուցման ընթացքում ծագած կոնֆլիկտային իրավիճակներին և դրանցից բխող սթրեսները հաղթահարելու համար անհրաժեշտ մեթոդներին: Շնորհակալություն հայտնելով հարազատ դարձած Dasaran-ին «հարմարավետ ու հետաքրքիր» ճանապարհորդության համար՝ մանկավարժները նշեցին, որ այստեղ ձեռք բերեցին թե՛ նոր ընկերներ, և թե՛ կիրառելի հմտություններ հետագա աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու համար: Շարունակելի…

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: