Նորություններ

Վճարովի համակարգում անցողիկ միավորների շեմն իջել է

Կրթական 2017-07-17

Բուհերի վճարովի համակարգում 2017-2018 ուսումնական տարվա անցողիկ միավորների շեմն իջել է: Ըստ Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արա Իսպիրյանի՝ դա պայմանավորված է դիմորդների քանակով (այս տարի նվազել է) և որոշ առարկաների արդյունքների ցածր լինելու հանգամանքով:Նա նշել է, որ այս տարի բոլոր առարկաների դեպքում էլ մոտավորապես 0,5 միավորով արդյունքների նվազում կա: «Թեստերի բարդության խնդիր չէ: Յուրաքանչյուր տարի որոշակի փոփոխություններ ենք իրականացնում թեստերում: Այդ փոխություններից մեկն այն է, որ թեստերում շտեմարաններից նույնատիպ առաջադրանքը չենք տեղադրում: Երկու տարի է առաջադրանքների որոշակի փոփոխություններ ենք կատարել, որպեսզի անգիր անելու խնդիր չլինի: Այսինքն շտեմարանի պատասախանը նույնությամբ չի լինում, դրա համար երկու տարի է արդյունքները որոշ չափով նվազում է: Շատ ավելի իրական պատկեր է երևում մեզ մոտ»,- ընդգծել է Արա Իսպիրյանը: Նշենք, որ ամենաշատն անբավարար են ստացել «ռուսաց լեզու» և «ֆիզիկա» առարակներից. անբավարարների քանակն անցել էր 20 տոկոսի սահմանը: Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: