Նորություններ

Dasaran կրթական ծրագիրը ներկայացվեց ՄԱԿ-ում

Ուշագրավ 2017-07-14

ՄԱԿ-ի նյույորքյան կենտրոնական գրասենյակում երեկ կայացել է «Կայուն զարգացման նպատակներին ուղղված հանրօգուտ ներդրումներ և նորարարություն» թեմայով քննարկում: Ելույթով հանդես է եկել նաև Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը, ով ներկայացրել է կրթական ծրագրի՝ նորարարական տեխնոլոգիաների միջոցով իրականացվող ներառական ու որակյալ կրթության ապահովմանն ուղղված գործունեությունը՝ ի նպաստ ԿԶՆ-ների իրագործման: ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) բարձրաստիճան քաղաքական համաժողովի շրջանակում իրականացված համալիր միջոցառումը կայացել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության նախաձեռնությամբ ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի հետ համագործակցության արդյունքում։

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: