Նորություններ

Իրավիճակային քննարկում Dasaran-ում

Ուշագրավ 2017-07-13

«Գնացք 12» աշխատանքային սեմինարի անբաժան ուղևորներից մեկը՝ դասարանգույն արկղիկը, որը մասնակից մանկավարժները պարբերաբար լցնում էին իրենց հետաքրքրող հարցերով, այսօր համախմբել էր նրանց Dasaran կրթական կենտրոնում՝ մասնակցելու իրենց իսկ հարցերից կազմված իրավիճակային քննարկմանը: Քննարկման ընթցքում ուսուցիչները մասնագիտական ուղղորդմամբ անդրադարձան աշակերտների վարքաձևերին կոնկրետ իրավիճակներում, դուրս բերեցին այդ «վատ» վարքի պատճառները և վերլուծեցին մեծահասակների ճիշտ կամ սխալ արձագանքը տարբեր իրավիճակներում: Պատասխանների փոքրիկ կտորներից քննարկման արդյունքում ստացվեց աշակերտների հետ ճիշտ փոխգործակցելու համար անհրաժեշտ հմտությունների մի ողջ գործիքակազմ, որը, ուսուցիչների խոսքով, արդյունավետորեն կկիրառվի դասավարման ընթացքում: Շարունակելի…

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: