Նորություններ

Dasaran-Project Zero հանդիպում Հարվարդի համալսարանում

Ուշագրավ 2017-07-13

Dasaran կրթական ծրագրի թիմը ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Հարվարդի համալսարանում երեկ հանդիպել է Project Zero միջազգային նախագծի ղեկավար Դեյվիդ Պերկինսի և նախագծի մի խումբ ավագ հետազոտողների հետ: Հանդիպման ընթացքում Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը ներկայացրել է կրթական ծրագիրը, անցած ճանապարհը, ձեռքբերումներն ու ապագա անելիքները: Այնուհետև քննարկվել է Dasaran-ի և Project Zero-ի միջև հավանական համագործակցության հնարավորությունը, մասնավորապես՝ Dasaran-ի կողմից վերջերս մշակված և ուսուցիչների շրջանում արդեն իսկ ճանաչում ձեռք բերած «Գնացք 12» սեմինարի շրջանակում Project Zero-ի ներգրավման հեռանկարները: Project Zero միջազգային նախագծի հետ համագործակցության կայացման պարագայում Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում դասավանդող շուրջ 38.000 ուսուցիչ հնարավորություն կստանա վերապատրաստվելու աշխարհի լավագույն մասնագետների կողմից մշակված ծրագրով, իսկ կրթական համակարգ մուտք գործող ուսուցիչները կստանան նոր հորիզոններ նվաճելու լայն հնարավորություններ: Շարունակելով աշխարհում լավագույնը համարվող կրթական փորձի ուսումնասիրումն ու կարևորելով աշխարհի այսօրվա մարտահրավերներին պատրաստ ուսուցիչների դերը՝ Dasaran-ը կմշակի այնպիսի ծրագիր, որն էապես կնպաստի հանրակրթական ոլորտի բարելավմանը: Dasaran-ի թիմի այցելությունն իրականացվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: