Նորություններ

Հայաստան-Չինաստան համագործակցություն մասսայական սպորտի զարգացման հարցում

Սպորտ 2017-07-12

Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի և Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի միջև ստորագրվել է պայմանագիր՝ Հայաստանում մասսայական սպորտի զարգացմանը Չինաստանի աջակցության վերաբերյալ: Այս փուլում նախատեսվում է մարզահրապարակներ կառուցել Լոռու մարզի Վանաձոր, Սյունիքի մարզի Կապան և Տավուշի մարզի Իջևան քաղաքներում: Նախարար Ռոստոմյանը ողջունել է դեսպանին՝ շնորհակալություն հայտնելով սպորտի ոլորտում համագործակցելու պատրաստակամության համար: Նա վստահություն է հայտնել, որ համագործակցությունը շարունակական է լինելու և նպաստելու է Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում մասսայական սպորտի զարգացմանն ու առողջ ապրելակերպի գաղափարների տարածմանը: Դեսպան Թիան Էրլունը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ Չինաստանում ավանդաբար մեծ նշանակություն է տրվել մասսայական սպորտին, և ինքն ուրախ է, որ այս համագործակցությունը կնպաստի հատկապես Հայաստանի Հանրապետության մարզերում մարզվողների թվի ավելացմանն եւ բնակչության շրջանում առողջ ապրելակերպի գաղափարների արմատավորմանը: Նախարարը նշել է նաև, որ նախարարության կողմից հետևողական աշխատանք է տարվելու հաջորդ երկու տարիների ընթացքում նաև մյուս մարզերում նմանատիպ մարզահրապարակներ ունենալու համար: Աղբյուրը՝ Minsportyouth.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: