Նորություններ

Խուան Մատայի յուրատեսակ շնորհավորանքը

Սպորտ 2017-07-11

«Շնորհավորում եմ Ռոմելու Լուկակուին, ով աշխարհի ամենամեծ խաղակոշիկներն ունի»,- իր թվիթերյան էջում գրել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» թիմի իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան՝ հումորով շնորհավորելով թիմի նորեկ, բելգիացի կիսապաշտպան Ռոմելու Լուկակուին: Նշենք, որ Ռոմելու Լուկակուն «Էվերթոն»-ից պաշտոնապես տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ» և կխաղա 9 համարի մարզաշապիկով, որով նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս հարձակվող Զլատան Իբրահիմովիչը: Լուկակուն 2013 թվականից էր հանդես գալիս «Էվերթոն»-ի կազմում, իսկ ավարտված մրցաշրջանում մասնակցել է 39 հանդիպման, որոնցում 26 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ է դարձել: Աղբյուրը՝ Armsport.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: