Նորություններ

Գարրի Կասպարովը կմասնակցի Grand Chess Tour մրցաշարին

Սպորտ 2017-07-07

Օգոստոսի 2-12-ը Սենթ Լուիսում կկայանա Grand Chess Tour շախմատի միջազգային մրցաշարը, որին կմասնակցեն գրոսմայստերներ Լևոն Արոնյանը (Հայաստան), Հիկարու Նակամուրան, Ֆաբիանո Կարուանան (երկուսն էլ` ԱՄՆ), Սերգեյ Կարյակինը, Յան Նեպոմնյաշչին (երկուսն էլ` ՌԴ), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Դավիթ Նավարան (Չեխիա), Լենյեր Դոմինգեսը (Կուբա), Լե Կուան Լեմը (Վիետնամ): Մրցաշարին կմասնակցի նաև շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովը՝ վերսկսելով կարիերան: 54-ամյա Կասպարովը կմասնակցի արագ և կայծակնային խաղի մրցաշարին, որոնք կանցկացվեն օգոստոսի 14-ից 19-ը` հիմնական մրցաշարի ավարտից հետո: Նշենք, որ Կասպարովը 1985-1993 թվականներին եղել է մոլորակի ուժեղագույն շախմատիստը և 2005 թվականին հայտարարել էր իր շախմատային կարիերան ավարտելու մասին: Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: