Նորություններ

Գնացք 12-ը եզրափակեց իր հոբելյանական 10-րդ երթը

Ուշագրավ 2017-07-06

Dasaran կրթական կենտրոնն այսօր լի էր Գնացք 12-ի ուղևորների փոխանցած դրական լիցքերով և ավարտի ափսոսանքով… Աշխատանքային սեմինարի մասնակից մանկավարժները, անցնելով աշակերտաշատ և ուսուցիչներին հուզող զանազան հարցերով լցված կայարաններով, Գնացք 12-ի ուղղորդմամբ ժամանեցին խառնաշփոթում համագործակցության մեթոդներով լցված մի արտասովոր կայարան: Երևանի թիվ 37, Գայի անվ. թիվ 129, Հ.Պարոնյանի անվան թիվ 59, Արագածոտնի մարզի Կարբիի Վ. Թեքեյանի անվան, Կոտայքի մարզի Մեղրաձորի Հ.Հակոբյանի անվան, Հրազդանի Վ.Սարոյանի անվան թիվ 11, Արմավիրի մարզի Ֆերիկի և Թաիրովի դպրոցները ներկայացնող մանկավարժներն այս կայարանում անդրադարձան ուսուցման ընթացքում ծագած կոնֆլիկտային իրավիճակների և դրանցից բխող սթրեսների հաղթահարման կիրառելի մեխանիզմներին, ինչպես նաև գործնականում դրանց կիրառման արդյունավետությանը: Մասնակից ուսուցիչները շնորհակալություն հայտնեցին ջերմ միջավայրրի և արդյունավետ դասընթացի համար, իսկ հանդիպման ավարտին պարգևատրվեցին մասնակցության հավաստագրերով: Շարունակելի…

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: