Նորություններ

Ալի Ալիևի մրցաշարին կմասնակցի ազատ ոճի հինգ ըմբիշ

Սպորտ 2017-07-04

Հունիսի 8-ին և 9-ին ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը Մախաչկալայում կմասնակցի Ալի Ալիևի մրցաշարին: Հավաքականի կազմում ընդգրկվել է 5 ըմբիշ՝ Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Նարեկ Սիրունյանը (65 կգ), Վալտեր Մարգարյանը (70 կգ), Վահե Թամրազյանը (86 կգ) և Գեորգի Կետոևը (97 կգ): «Այս ըմբիշներն ընթացիկ տարում ավելի քիչ գոտեմարտեր են անցկացրել միջազգային գորգերում: Սա լավ հնարավորություն է աշխարհի առաջնությունից առաջ տեսնել նրանց պատրաստականությունն ու մարզավիճակը: Լևան Բերիանիձեն դեռեւս քաշի խնդիր ունի, բայց մինչև տարվա գլխավոր ստուգատեսը կհասցնի վերականգնվել»,- նշել է հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը: Հուլիսի 6-ին մեր հավաքականը կմեկնի Մախաչկալա: Մրցաշարից մեկ շաբաթ անց հավաքականն ամբողջական կազմով Ռուսաստանի հավաքականի հետ համատեղ ուսումնամարզական հավաք կսկսի Կիսլովոդսկում: Այժմ թիմը մարզվում է Ծաղկաձորում: Աղբյուրը՝ Armsport.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: