Նորություններ

Կրթության ոլորտի առաջնահերթ խնդիրները

Կրթական 2017-07-03

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ԱԺ-ում ներկայացրել է նախարարության անցած տարվա կատարողականը: Նախարարն անդրադառնալով հանրապետության դպրոցների գերծանրաբեռնվածությանը և թերծանրաբեռնվածությանը վերաբերող խնդիրներին՝ նշել է, որ Երևանում և՛ գերծանրաբեռնված, և՛ թերծանրաբեռնված դպրոցները կազմում են մոտավորապես 30 տոկոս, իսկ շուրջ 400 գյուղական դպրոց 100-ից քիչ աշակերտ ունի: Քաղաքային որոշ դպրոցներում կրթության որակը բարձրացնելու համար անհրաժեշտ է, որ այդ դպրոցներում լիարժեք դասարան լինի: Լևոն Մկրտչյանը՝ որպես օրինակ, ներկայացրել է 620 աշակերտ ունեցող Կոնդի դպրոցը. «Հիմա 60-ը բաժանեք 9-ի: Կրթության որակի խնդիր ունե՞նք, թե՞ չէ: Մենք նայել ենք, Երևանում նման խնդիր ունեն Կույրերի դպրոցը, Կոնդինը, Նորագյուղինը, և Գրբոյեդովի անվան դպրոցը: Մինչև 2022 թիվը ցանկանում ենք հնարավորություն տալ, որ դպրոցներում աշակերտների թիվը հասնի 300-ի»: Մյուս դպրոցների համար դեռ հստակ ծրագիր չկա, մշակման փուլում է: Նախարարն ընդգծել է, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունում չի իրականացվում դպրոցների օպտիմալացման ծրագիր: Նա նշել է նաև, որ ուսուցիչների համար ֆինանսների նախարարությունն օպտիմալ բյուջե է տալիս, սակայն դրույքաչափը որոշվում է դպրոցներում: Լևոն Մկրտչյանը կարևորել է նաև դասագիրք գրող մասնագետներ ունենալու խնդիրը՝ նշելով, որ գուցե այդ բացը լրացվի եվրոպացի մասնագետների օգնությամբ կամ բնական գիտությունների դասագրքերը ադապտացվեն, լիցենզիաներով ներմուծվեն երկիր: «Այստեղ այլ խնդիր է առաջ գալիս՝ այդ դասագրքերով ուսուցում կատարող մասնագետների: Դրա համար էլ ուսուցիչների վերապատրաստում պետք է իրականացնել»,-հավելել է նա: Նախարարը մանրամասն ներկայացրել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից իրականացվող դպրոցների զարգացման համալիր ծրագիրը: Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: