Նորություններ

Հայաստանի բասկետբոլի Մ 18 տարեկանների հավաքականները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը

Սպորտ 2017-07-03

Հուլիսի 4-9-ը տեղի կունենա բասկետբոլի մինչև 18 տարեկանների Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը: Հուլիսի 4-9-ը Հայաստանի Մ 18 տարեկան տղաների հավաքականը հանդես կգա Կիպրոսում, իսկ աղջիկների հավաքականը՝ Մալթայում: Երկու թիմերի առաջին մրցակիցները Կիպրոսի հավաքականներն են: Տղաների հավաքականի ավագ մարզիչն է Եղիշ Դավթյանը, աղջիկներինը՝ Վահագն Հարությունյանը: Վերջինս նշել է, որ կան տեխնիկական որոշ խնդիրներ. հիմնական երեք խաղացողներ դեռ վիզա չեն ստացել: Եվրոպայի C դիվիզիոնի մինչև 18 տարեկանների տղամարդկանց առաջնության խմբային փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Կոսովոն, Նորվեգիան և Կիպրոսը: Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: