Նորություններ

Մեկնարկում է «Տապ չկա» մշակութային ծրագիրը

Ուշագրավ 2017-06-30

Հուլիսի 2-ից Երևանում կմեկնարկի «Տապ չկա» բացօթյա մշակութային ծրագիրը: Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ «Տապ չկա» կարգախոսի ներքո հանգստյան օրերին՝ երեկոյան ժամերին (սկիզբը` 19:00–ին), մինչև օգոստոսի վերջ տեղի կունենան ռոք, ջազ, փոփ, ֆոլկ համերգներ և բացօթյա կինոցուցադրություններ: Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նշել է, որ այս խելահեղ նախագիծը առաջիկա կիրակիից սկսած՝ ոչ միայն գունավորելու, զվարճացնելու, այլև զովացնելու է ամառային Երևանի կյանքը: Ըստ նախագծի համահեղինակ Շողակաթ Մլքե-Գալստյանի՝ ծրագիրն ուղղված է Երևանի բնակիչների շրջանում weekend–ի կուլտուրայի ձևավորմանը, ինչպես նաև՝ հանգստյան օրերին մայրաքաղաքում տոնական տրամադրության ապահովմանը: Համերգները կանցկացվեն մայրաքաղաքի Փոքր կենտրոնում՝ «Գաֆեսճեան» պուրակում, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, «Կարապի լճի» հարակից տարածքում, Հյուսիսային պողոտայում: Ֆիլմերը կցուցադրվեն «Սիրահարների այգում», Հարավ Արևմտյան թաղամասում, «Թումո»-ի այգում, Գայի արձանի հարևանությամբ: Բոլոր միջոցառումները կանցկացվեն բացօթյա և կլինեն անվճար: Աղբյուրը՝ Mamul.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: