Նորություններ

ՀՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. Հաջողության բանաձև

Ուշագրավ 2017-06-29

Հնագիտությունը նյութական աղբյուրների հիման վրա հին հասարակությունն ու մշակույթն ուսումնասիրող գիտություն է։ Հնագիտության ուսումնասիրության առարկան անցյալի կառույցներն են, դամբարանները, աշխատանքի գործիքները, կենցաղային պիտույքները, զենքերը և այլն: Հնագիտության առանձին բնագավառներ միմյանցից տարբերվում են հիմնականում ըստ ժամանակագրական, տարածական բաժանումների և խմբավորումների։ Վերջին տարիներին Արևմտյան Եվրոպայում և ԱՄՆ-ում առաջացել են հնագիտական հուշարձանների առանձին խոշոր խմբեր ուսումնասիրող բնագավառներ։ Հայաստանում հնագիտական առաջին պեղումներն արել է պատմաբան, հնագետ Ալեքսանդր Երիցյանը: Իսկ թե որն է հնագետների հաջողության բանաձևը, կբացահայտենք «Հաջողության բանաձև»-ի այս թողարկման ընթացքում:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: